booked.net
29.11.2021
02:51

Մեկ օրում՝ 2 ոսկե մեդալ . Հենրիկ Ճղրիկյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն . (տեսանյութ)

Եվս մեկ Եվրոպայի չեմպիոն Բուդվայում։ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ Այս անգամ չեմպիոնական տիտղոս նվաճեց 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։

Գյումրու մարզադրոցը ներկայացնող` Կարեն Ղազարյանի սանը, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։ Մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց և նույնիսկ 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Այսպիսով Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտում է 2 ոսեկ, 2արծաթե և մեկ բրոնզե մեդալով։ Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրի Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել էին արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել էր բրոնզե մեդքլի։ Այսպիսի արդյունք անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։

Հենրիկ Ճղրիկյանի պարգևատրումը նույնպես կատարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Մեր երկիրը թիմային պայքարում գրավել է 3 -րդ տեղը

Մեկ օրում՝ 2 ոսկե մեդալ . Հենրիկ Ճղրիկյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում