booked.net
25.10.2021
05:58

«Արարատ»-ը հաղթեց Գյումրիում և հայտնվեց Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում . (տեսանյութ , բոլոր գոլերը)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի պատասխան խաղի շրջանակներում Երևանի «Արարատ»-ը մրցեց հունգարական «Ֆեհերվար»-ի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Արարատ»-ն առավելություն ուներ, իսկ «Ֆեհերվար»-ը հիմնականում հակագրոհում էր: Երևանի «Արարատ»-ը կարողացավ բացել հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին: Ստանդարտ դիրքն անթերի օգտագործեց և գնդակը դարպասի վերին անկյունն ուղարկեց Դիմիտրիյե Պոբուլիչը: Խաղակեսի վերջնամասում «Ֆեհերվար»-ն ամբողջապես «Արարատ»-ի տուգանային հրապարակում էր: Երևանյան ակումբը հաջողությամբ պաշտպանվում էր: Թիմերն ընդմիջման գնացին «Արարատ»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ֆեհերվար»-ը մեծ ուժերով նետվել էր գրոհելու: «Արարատ»-ին հաջողվեց վերականգնել գրոհների և խաղի հավասարությունը ու նույնիսկ մի քանի շատ իրական հնարավորություններ ուներ կրկնապատկելու հաշվի առավելությունը: Գրոհի վերջում միշտ հստակություն չկար: Խաղի 85-րդ րոպեին «Արարատ»-ի դարպասապահ Երմակովի փոխանցումից հետո երևանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Սիլուեն:

«Արարատ»-«Ֆեհերվար»` 2:0:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Ի վերջո, երկու խաղերի ընդհանուր 3:1 հաշվով Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ դուրս եկավ Երևանի «Արարատ»-ը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում