booked.net
29.11.2021
03:13

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ . (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ.

Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս եկավ եզրափակիչ: Գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակի հասավ Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մարտը:

«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում