booked.net
09.05.2021
11:27

Արցախյան պատ երազմում զn հվшծ սամբիստները հռչակվել են հավերժ չեմպիոններ

Արցախյան պատ երազմում զn հվшծ սամբիստները հռչակվել են հավերժ չեմպիոններ

«Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանի մարզական և մարտական սամբոյի առաջնությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է եղել մրցմանը և հետևել Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի ու Երևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիների գոտեմարտերին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախքան եզրափակիչ գոտեմարտերն Արցախյան 44-օրյա պատ երազմում զn-հվшծ սամբիստներ Գոռ Սարգսյանի, Դավիթ Բաբաջանյանի, Դավիթ Շահնազարյանի, Սամվել Սահակյանի, Նարեկ Երիցյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Սարգիս Ղազարյանի, Զավեն Մկրտչյանի, Պատվական Հարությունյանի, Հունան Մանվելյանի՝ երկրի առաջնությունների հավերժ չեմպիոն հռչակվելու մասին պատվոգրերը ստացել են նրանց հարազատները:

Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանի 2021 թվականի սամբոյի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել են՝

Մարզական սամբո, տղամարդիկ

Գրիգոր Մխիթարյան — 58 կգ ,Մաքսիմ Մանուկյան — 64 կգ , Անդրանիկ Նաղդալյան — 71 կգ , Արթուր Հակոբյան — 79 կգ , Արսեն Ղազարյան — 88 կգ , Արման Ավանեսյան — 98 կգ , Դավիթ Հարությունյան — +98 կգ

Մարզական սամբո, կանայք

Մելինե Մամիկոնյան — 50 կգ , Վարսիկ Գրիգորյան — 54 կգ , Մարինե Մարտիրոսյան — 59 կգ , Սրբուհի Հովակիմյան — 65 կգ , Ագապի Հարությունյան — 80 կգ , Աննա Մկրտչյան — +80 կգ , Մարտական սամբո

Արմեն Մնացականյան — 58 կգ , Համլետ Սուքիասյան — 64 կգ , Մհեր Մերջանյան — 71 կգ , Թաթուլ Ավագյան — 79 կգ , Ավետիք Պողոսյան — 88 կգ , Կարեն Ավետիսյան — 98 կգ , Արեգ Ղազարյան — +98 կգ

Առաջնության արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի սամբոյի հավաքականների վերջնական կազմերը, որոնք կմասնակցեն մայիսի 24-30-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարվա մեծահասակների, երիտասարդների, պատանիների միջազգային առաջնություններն անցկացվելու են համատեղ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում