booked.net
25.10.2021
04:24

Թենիսի Հայաստանի հավաքականը Դեյվիսի գավաթի խաղերում հաղթել է Ադրբեջանին

Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող Դեյվիսի գավաթի 4-րդ ենթախմբում ուժերը չափել է Ադրբեջանի հավաքականի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մենախաղում Հայաստանի հավաքականը սկսել է հաղթանակով։

Սեդրակ Խաչատրյանը երկու սեթում 6-3, 6-0 հաշվով առավելության է հասել Էլվին Հաշիմովի նկատմամբ։ Մյուս խաղում Միքայել Ավետիսյանը զիջել է Տամերլան Ազիզովին։

Զուգախաղում Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգը առավելության է հասել Հաշիմով/Ազիզով զույգի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։

Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2-1 հաշվով հաղթել էր Ալբանիայի ընտրանուն։ Մյուս տուրում մրցակիցը Մոնտենեգրոն է։ Նրանք ևս երկու հաղթանակ ունեն երկու խաղից հետո։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում