booked.net
29.11.2021
04:37

Մադրիդի «Ռեալի» ավագը հայաստանում է

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով Հայաստան էժամանել Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, լեգենդար Ֆերնանդո Իեռոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջիկա օրերին հանրահայտիսպանացին դասախոսությամբ հանդես կգա Երևանում կայանալիք ֆուտբոլային մարզչականհամաժողովի ընթացքում:

Հիշեցնենք , որ Իեռոն ծնվել է Մալագա պրովինցիայի Վելես Մալագա քաղաքում: Ֆուտբոլային կարիերայի սկզբին նա հանդես է եկել տեղի Վելես Մալագա ակումբում, որից հետո փորձել է խաղալ հարևան քաղաքի Դեպորտիվո Մալագա ակումբ, սակայն այտեղ նրան ասացին, որ չունի անհրաժեշտ որակները և խորհուրդ տվեցին վերադառնալ տուն: Նա իր նորամուտը նշեց Լա Լիգայում Վալյադոլիդի կազմում, իսկ 1989 թվականին երկու հրաշալի մրցաշրջանից հետո նրան գնեց Ռեալ Մադրիդը:

Ռեալում Եռոն առաջին մրցաշրջանի 37 խաղերում դարձավ յոթ գոլի հեղինակ և ամրագրեց իր դիրքը հիմնական կազմում և շարունակեց իր հաջող խաղը հաջորդ մրցաշրջաններում` դառնալով 44 գոլի հեղինակ որից 21-ը 1991-92 մրցաշրջանում: Տարիների ընթացքում նա հաջախ պաշտպանության կենտրոնում զուգակցում էր Մանուել Սանչիսին, ինչը նպաստեց Ռեալ Մադրիդի երեք Չեմպիոնների Լիգայի գավաթները նվաճելուն և դարձավ թիմի ավագ Սանչիսի կարիերայի ավարտից հետո:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում