booked.net
25.10.2021
04:08

Թուրքիայի հավաքականի մարզչին դուրս են շպրտել իր պաշտոնից 7-1 ջшխջшխիչ պարտությունից հետո

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը հեռացվել է պաշտոնից աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում ՝ Հոլանդիայից կրած 7-1 ջшխջшխիչ պարտությունից հետո:

Ուշագրավ է, որ Թուրքիայում Գյունեշը քննшդшտությունների ենթարկվեց նաև Եվրո 2020-ի ժամանակ, երբ Թուրքիայի հավաքականը անգամ չկարողացավ հաղթահարել խմբային փուլը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը Եվրոյի ժամանակ ոչ միավոր չհավաքեց, զբաղեցնելով խմբում վերջին տեղը:

Հավելենք նաև, որ Շենոլ Գյունեշը Թուրքիայի ամենահայտնի և տիտղոսակիր մարզիչներից մեկն էր: Հեռավոր 2002թ.-ին Գյունեշը Թուրքիայի հետ Աշխարհի առաջնության ժամանակ գրավեց երրորդ տեղը, արժանանալով բրոնզե մեդալին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում