booked.net
25.10.2021
04:36

Ազգային հավաքականը Շտուտգարտում է . Մաղթում ենք միայն Հաղթանակ . (լուսանկարներ)

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանեց գերմանական Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որակավորման փուլի հինգերորդ մրցափուլի Գերմանիա – Հայաստան հանդիպումը։

Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Շտուտգարտի Ալտհոֆ հյուրանոցում։

Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Շտուտգարտում։

Նշենք , որ երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության J խմբի որակավորման փուլի շրջանակներում հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիային:

Այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղն ավարտվեց 0:0:

Նույն J խմբում Գերմանիան 2:0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ Ռումինիան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային:

Այս խաղից հետո Հայաստանի ընտրանին 10 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է: Գերմանիան ունի 9, Հյուսիսային Մակեդոնիան` 7 միավոր: Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի սեպտեմբերի 5-ին` մրցելով Գերմանիայի ազգային հավաքականի հետ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում