ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել և տուգանել է թուրքական «Ֆեներբախչե»-ին ՌԴ նախագահ Պուտինին գովաբանելու համար

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ տուգանել է «Ֆեներբախչեին» «Ֆեներբախչե»-«Դինամո Կիև» խաղում «Վլադիմիր Պուտին» վանկարկելու համար։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Ֆեներբախչեն» ուժերը չափեց Կիևի «Դինամոյի» հետ։
Հանդիպման 57-րդ րոպեին Կիևի «Դինամոն» Բույալսկու գոլով առաջ անցավ 1-0 հաշվով։ Բույալսկին գոլից հետո Ֆեներբախչեի երկրպագուները, զայրացած Բույալսկու գոլից, վանկարկել են «Վլադիմիր Պուտին»:
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Ֆեներբախչեի» դեմ՝ տրիբունաներում հնչող որոշ բացականչությունների պատճառով։
Պարզ են դարձել ՈՒԵՖԱ-ի կողմից «Ֆեներբախչեին» նշանակված տուգանքները. «Ֆեներբախչեն» տուգանվել է 50 հազար եվրոյով 1 հանդիպում կխաղա առանց հանդիսականների։