Երևան 15 °C
26.09.2022
23:17

Գյումրիում դիմավորել են Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին . (լոսանկարներ)

Մարզիկին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք:

Ներկաները շնորհավորել են մարզիկին, միաժամանակ հույս հայտնել, որ հետագա մրցաշարերից ևս կվերադառնա նվաճումներով:

Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում