booked.net
17.06.2021
10:14

Գարիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Աշխարհի առաջնության 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը 355 կգ երկամարտի արդյունքով դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն:

Հիշեցնենք , որ այսօր մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը, ով փայլուն հանդես եկավ և հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Լիանան հաջողությամբ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները՝ նախ պոկում վարժությունում հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը, ապա հրում վարժությունում նույն հերթականությամբ բարձրացրեց 117,121 և 125 կիլոգրամանոց ծանրաձողերը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում