Երևան 17 °C
28.09.2023
02:18

Այոոոոո Աշոտ Խաչատրյանը 9։0 հաշվով ջախ ջախեց թուրք մրցակցին

Հռոմում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի 20 տարեկանների երիտասարդական առաջնությունը , որտեղ այսօր Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը 9։0 հաշվով ջախ-ջախեց թուրք մրցակցին:

67 կգ քաշայինների պայքարում Աշոտ Խաչատրյանը թուրք Օնուր Յուրտադային պարզապես անս չտվեց: Ավելի վաղ Աշոտ Խաչատրյանը 9։0 հաշվով հաղթել էր սերբ Մոմցիլո Գայիչին, և իտալացի Ալեսանդրո Գրեսպիի նկատմամբ՝ 11։0։

Եզրափակիչի ուղեգրի համար նա կգոտեմարտի ուկրաինացի Մարիան Հոբուլովսկիի հետ։

Հիշեցնենք ՝ 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը բացահայտ առավելությամբ երկու հաղթանակ է տարել լատվիացի և շվեդ ըմբիշների նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում