Երևան 22 °C
10.06.2023
18:37

Գյումրեցի մարզիկները ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններից վերադարձել են 15 մեդալով

3 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ՝ շիրակցի մարզիկները ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններից վերադարձել են 6 մեդալով, առանձին վարժաձևերում էլ՝ վաստակել 9 մեդալ

Հայաստանի մայրաքաղաք Երևանում և Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում միաժամանակ կայացան ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները։
Մրցումներին մասնակցող ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկան Շիրակի մարզի 9-ը մարզիկներ՝ 8-ը ծանրորդ և 1 ըմբիշ։ Առաջնություններին մեր մարզիկները գերազանց մասնակցություն ունեցան և նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

Ոսկե մեդալակիրներ

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ-հունահռոմեական ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ, Գյումրի համայնքի Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյան
ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ-ծանրամարտ, 109 կգ քաշային կարգ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Եղոյան
ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ-ծանրամարտ, 102 կգ քաշային կարգ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյան

Արծաթե մեդալակիրներ

ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ-ծանրամարտ, +109 կգ քաշային կարգ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու համալիր մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյան
ԱՐԱ ԱՂԱՆՅԱՆ-ծանրամարտ, 96 կգ քաշային կարգ, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց, մարզիչ՝ Հովհաննես Շահնազարյան

Բրոնզե մեդալակիր

ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-ծանրամարտ, 81 կգ քաշային կարգ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու ծանրամարտի մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Գրիգորյան

Եվրոպայի երևանյան ծանրամարտի առաջնությունում շիրակցի մարզիկները առանձին վարժաձևերում նվաճեցին նաև 9-ը «փոքր» մեդալ, որից 3 ոսկի, 5 արծաթ և 1 բրոնզ։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում