Երևան 23 °C
10.06.2023
19:11

Արման Ադամյանը՝ ձյուդոյի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը Դոհայում (Քաթար) ընթացող աշխարհի առաջնության ոսկե մեդալ է նվաճել։ Եզրափակիչ գոտեմարտում Ադամյանի մրցակիցը Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, չեխ Լուկաշ Կրպալեկն էր։ – armsport

Վճռական գոտեմարտում հաշիվը չի բացվել, սակայն ավելացված ժամանակում Կրպալեկը ստացել է երրորդ զգուշացումը, որի շնորհիվ Ադամյանին հաղթանակ է շնորհվել։

26-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ է դարձել աշխարհի առաջնության հաղթող։

Հիշեցնենք, որ ռուս ձյուդոիստները Դոհայում ընթացող աշխարհի առաջնությունում հանդես են գալիս որպես անհատ չեզոք մարզիկներ:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում