booked.net
30.07.2021
02:04

Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է: Այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին . Ջոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի ֆեյսբուքյան գրառումը.

Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը ՝ ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ: Այս դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում:

Այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի`

հայ մասնագետների համար հինգամյա վերապատրաստման ցիկլ
ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ

ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում
համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում:

Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է: Այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին `ապահովելու դրա պաշտպանությունն ու արժևորումը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում