booked.net
30.07.2021
01:34

Կկառուցվի հայ-ամերիկյան մշակութային կենտրոն , ԱՄՆ-ը 950 հազար դոլար կհատկացնի ՀՀ-ին . Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանն ու ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությանը:

«Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ դաշնային կառավարության 2022-ի ֆինանսավորման օրինագծում ներառվում է 950 հազար դոլար աջակցություն՝ հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման ու զարգացման համար: Այս ֆինանսավորումը դաշնային կառավարությանը գործընկեր կդարձնի տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի հետ այս կարևոր մշակութային կառույցի ստեղծման գործում:

Պատիվ է աշխատել իմ ամերիկահայ ընտրողների կողքին` հանուն ճանաչման և արդարության: Այս միջոցներով մենք կարող ենք օգնել ապահովել, որ դժվարությունների, համառության և նոր մեկնարկների առջև ձեր հույսի պատմությունները փոխանցվեն գալիք սերունդներին»,- գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում