booked.net
17.06.2021
09:23

«Sotheby’s»-ում աճուրդի է դրվել 15-րդ դարի բացառիկ հայկական ձեռագիր Աստվածաշունչ . Ուշագրավ Մանրամասներ

SLIM news-ի տեղեկություններով «Sotheby’s»-ում աճուրդի է հանվել 15-րդ դարի բացառիկ հայկական ձեռագիր Աստվածաշունչ: Ներկայացնում ենք ուշագրավ մանրամասներ աճուրդից.

Աստվածաշունչ, ավետարան, հայկական 1433թ. (Հնարավոր է ավելի վաղ կամ ուշ շրջանի): 218×160մմ, լուսավորչական ձեռագիր՝ գրված մագաղաթի վրա մի քանի անձանց կողմից։ Գրված է սև, կարմիր, մանուշակագույն և ոսկեգույն թանաքներով, 195 թերթ

Ավետարանի յուրաքանչյուր գլխի սկիզբում պատկերված են 3 (4֊ից) ավետարանիչների դիմանկարներ (բացառությամբ Ղուկաս ավետարանիչի) դեկորատիվ գլխազարդերով։

Հայկական կազմ ՝ փայտե բարակ թիթեղների վրա հորթի մշակված կաշի։ Կազմի վրա գամված է 3 մետաղական դետալ (խորհրդանշում է Խաչելությունը), վերին մասը իրականացված է աստիճանական խաչի տեսքով, իսկ ստորին մասը ուղղանկյունաձև (խորհրդանշում է դամբարանը)

Հայկական ձեռագիր՝ ֆրիզային յուրահատուկ նկարազսրդումներով։ Մաթևոսի գրքի այս նկարազարդումներով տերևներն ունեն ամբողջական գունավոր պատկերներ, սակայն Մարկոսի և Ղուկասի գրքի սկզբնամասի համար նախատեսված գծագրերը պարունակում են միայն ուրվագծեր, որից հետո նկարները ունեն բացեր։ Ֆրիզի ոճի նկարազարդումները հանդիպում են մեկ այլ Ավետարանական գրքում, որը հայտնի է որպես Ութ նկարիչների ավետարան (Մատենադարան 7651)։ Այն գրվել և նկարազարդվել է Հայկական Կիլիկիայում 13֊14֊րդ դարերում։

Այս ձեռագիրը, կարծես, բարդ կառուցվածք ունի։ Բաղկացած է ֆրիզի ոճի նկարազարդումներից, պոլիքրոմի ոսկեզօծ զարդանախշերեվ և ոսկեզօծ սկզբնատառերով, որոնք այնուհետև լրացվել են տերևներով `ավելի պարզ մանուշակագույն մոնոխրոմ գունային սխեմայով (սկզբնատառերն ու եզրային զարդը բոլորը մանուշակագույն են) ։ Տեքստի և դիմանկարների սկզբնամասերը նույն մանուշակագույն գույնի մեջ են:

Գրքի հիմնական կոլոֆոնը բացակայում է, բայց կա մեկ այլ կոլոֆոն թվագրված 1433 թ. Վարդան քահանայի ՝ Թադեոս քահանայի որդու կողմից։ Մեկ ուրիշը ՝ հայր Բասիլի կողմից։ Վերջինս տեղեկացնում է բացակայող տողերը լրացնելու և Հովհաննեսի ավետարանի նախաբանը փոխարինելու վերաբերյալ։ Այս երկրորդ կոլոֆոնը հավանաբար ավելի վաղ է թվագրվում, քանի որ տասնչորսերորդ դարից հետո Բասիլ անունը հազվադեպ է հանդիպում Հայաստանում:

Աստվածաշունչի նախահաշիվն է 10 հազար ֆունտ ստեռլինգ: Աճուրդը կփակվի 14 օրից:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում