booked.net
23.09.2021
12:05

Շատերը հայտնի հայկական «վեցաթև աստղը» նույնացնում են հրեական «Դավիթի աստղ»-ի հետ , բայց իրականությունը այլ է …

Հայկական հավերժության նշանը՝ «Հավերժության անիվը» և «Վեցաթև աստղը» հայ ժողովրդի ազգային ինքնության ամենահին, նշանակալի խորհրդանիշներն են:

«Արևախաչ» («Արևի խաչ») կոչվող «Հավերժության անիվը» ամենատարածված խորհրդանիշներից մեկն է Հայաստանում և նրա պատմական տարածքներում: Հավերժության նշանը հայտնաբերվում է ամենուր՝ ճարտարապետական կոթողների վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի և առարկաների վրա, պետական, հասարակական, մասնավոր և կրոնական կառույցների խորհրդանշաններում։Այն հաճախ հանդիպում է Հայկական «Վեցաթև աստղի» կենտրոնում:

Այսօր, սակայն, շատերը հայտնի հայկական «վեցաթև աստղը» նույնացնում են հրեական «Դավիթի աստղ»-ի հետ, քանի որ այն համարվում է հրեական ինքնության և կրոնի խորհրդանիշ:

Այնուհանդերձ, «Վեցաթև աստղը շատ ավելի հին պատմություն ունի: Հայ ժողովրդ դեռ վաղեմի ժամանակներց, իր ողջ պատմության ընթացքում օգտագործել է այն հին հայկական փորագրություններում: Միջնադարյան եկեղեցիների և մատուռների պատերը, գմբեթները, Խաչքարերը զարդարված են նախշազարդ վեցաթև աստղով:

Օրինակները բազմաթիվ են:

«Վեցաթև աստղի» խորհրդաբանությունը

Ի թիվս այլ խորհրդանիշների՝ Հայերը հավատում էին, որ այդ խորհրդանիշը մոգական ուժ էր պարունակում և օգտագործում էին ճարտարապետության, արվեստի մեջ: Դրա վկայությունն է այն, որ հայերը օգտագործել են այդ պատկերը գմբեթ կառուցելիս կամ պարզապես զարդարել պատերը՝ պաշտպանելու համար եկեղեցին մnգական ուժով:

Անահիտ Հայրապետյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում