booked.net
01.12.2021
11:00

Սևանա լճի հրաշքը . առաջին անգամ ներկայացվել են պրոֆեսիոնալ լուսանկարներ թե ի՞նչ կա Սևանի խորքում . (լուսանկարներ)

Որ ասում են՝ «Սևանի տակը Ի՞ՆՇ ԿԱ ՈՐ» , գրում Diving in Armenia – ArmDiving էջը և առաջին անգամ ներկայացրել է պրոֆեսիոնալ լուսանկարներ Սևանա լճի հատակից:

Ներկայացնում ենք բացառիկ լուսանկարները և պատմական փաստեր .

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»։

Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․

Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունյաց ծով, Գեղամա ծով (հին հայկական անվանում), պարսկական Դարյա-Շիրին, անտիկ շրջանում Լիկնիտիս (Lichnitis), որը ծագել է հայերեն լիճ բառից։ Ուշ միջնադարում լիճը կոչվել է նաև «Գյոքչա», որը թարգմանաբար նշանակում է «կապույտ ջուր»։ 1901 թվականին հրատարակված Յուժակովի հանրագիտարանում նշված է նաև հին պարսկերեն անվանումը՝ Գաոսրավագա։

Սևանա լիճը և նրան հարող ավազանի տարածքը մշտապես գտնվել են հայկական պետության սահմաններում. այն Երվանդունիների թագավորության կnր-ծшնnւմից հետո (մ.թ.ա. 201) անցել է Արտաշեսյան թագավորությանը (մ. թ. ա. 189–1), իսկ Արշակունիների թագավորության մեջ մտել է որպես պատմական Սյունիք նահանգի հյուսիսային տիրույթ։

Դրա մասին տեղեկություններ է հաղորդում պատմահայր Մովսես Խորենացին, ով Սևանա լիճն անվանում է որպես «Գեղամա ծով»։ Նման անվանում հանդիպում է նաև Խորենացուց մի քանի դար հետո գրված «Հայոց պատմություն» աշխատության մեջ, որի հեղինակը Հովհաննես Դրախստանակերտցին է)։

«Գեղամա ծով» անվանումը հանդիպում է նաև Կիրակոս Գանձակեցու և այլ պատմիչների աշխատություններում։ Լիճը հայտնի է նաև «Գեղարքունյաց ծով», «Գեղարքունի», «Սևանգա» և այլ անուններով։ Այսպիսով, հայ պատմագրության մեջ այն կոչվել է ոչ թե լիճ, այլ ծով։

Սևանա լճի այդ անվանումները կապված են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։ Նրա անունն են կրում նաև Գեղամա լեռնաշղթան, Գեղամասար լեռը և Գեղամասար գետը, Գեղամավան ու Գեղամաբակ գյուղերը և այլն։

Զարգացած միջնադարում Հայկական լեռնաշխարհի մեծ մասը միավորվում է Բագրատունիների թագավորության կազմում։ 9-րդ դարի վերջում Սյունիքի գահերեց իշխան Վասակ Գաբուռի կինը՝ Մարիամ Բագրատունին, Սևանա կղզում կառուցում է համանուն վանական համալիրը։ 921 թվականին հայոց թագավոր Աշոտ II Երկաթը, Սևանի ճшկшտшմшրտnւմ պարտության մատնելով արաբ զnրшվшր Բեշիրին, երկրից վտարում է արաբական զորքերն։ 10-րդ դարում ստեղծվում է Սյունիքի թագավորությունը (987–1170), և Սևանի ավազանը հայտնվում է նրա սահմաններից դուրս՝ Բագրատունիների տոհմական կալվածքում։

12-րդ դարի վերջին Վրաց թագավորության օժանդակությամբ հայ զnրшվшրներ Զաքարե և Իվանե Զաքարյանները ազատագրում են Արևելյան Հայաստանի մեծագույն մասը։ Սևանա լիճը մտնում է Զաքարյան իշխանապետության կազմի մեջ։

Մոնղոլների шրշшվшնքից հետո Հայաստանը վերջնականապես կորցնում է իր անկախությունը. այն հայտնվում է թուրքմենական Կարա-Կոյունլու (1386–1468), ապա՝ Ակկոյունլու (1468–1502) քոչվորական ցեղшպետությունների կազմում, որին փոխարինում են Սեֆյան Պարսկաստանը և Օսմանյան կայսրությունը։

Սևանա լիճը մտնում է նախ Երևանի կուսակալության, ապա՝ Երևանի խանության կազմ։ Այդտեղ հաստատված թյուրքախոս ցեղերի կողմից լիճն անվանվում է «Գյոքչա»։

Լճի այդ անվանումը շարունակվում է նաև ռուսական տիրապետության ընթացքում. Հայկական մարզի ու Երևանի նահանգի քարտեզներում այն գրանցվում է որպես Գյոքչա՝ թյուրքերեն կապույտ ջուր։ Ռուսական տիրապետության հաստատումից հետո թուրք-պարսկական պшտերшզմների ու բռ-նшգшղթերի հետևшնքով հեռացած հայ բնակչության փոխարեն այստեղ հաստատվելու են գալիս հազարավոր հայեր։ Սևանա լճի ավազան բնակվելու են գալիս Բայազետի գավառի բնակիչները, ովքեր հիմնում են բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում՝ Նոր Բայազետ (Գավառ) քաղաքը։ Սևանա լճի արևմտյան ափերը շարունակում էին թուրքաբնակ մնալ ընդհուպ մինչև Արցախյան ազատամարտը։

Լիճը վերանվանվում է անկախության վերականգնումից հետո։ Այն շարունակում է մտնել հայոց պետության տարածք. նախ՝ Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920), ապա՝ Հայկական ԽՍՀ (1920–1991) կազմում։ Նորանկախ Հայաստանի տարածքում Սևանա լճի շուրջ ստեղծված 5 շրջանները (Սևան, Կամո-Գավառ, Կրասնոսելսկ-Ճամբարակ, Մարտունի և Բասարգեչար-Վարդենիս) միավորվում են Գեղարքունիքի մարզի մեջ։

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Դա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ ամենախոշոր բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճը բաղկացած է երկու հատվածից՝ Մեծ Սևան (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևան (50.9 մ միջին խորություն)։ Բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։ Հյուսիս-հարավ երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում