booked.net
09.05.2021
10:42

Մարիամ տատս իրենց Մուշի տան դռան բանալին կյանքի վերջին օրերին փոխանցեց որդիներին` պատգամելով, որ նրանք մի օր բացեն իրենց տան դուռը

«Մեկը ՄԻԼԻՈՆՈՒԿԵՍ-ից»

Իմ պատմության մեջ կա և΄ կnրnւuտ, և΄ ցшվ, և΄ կшրnտ, բայց կա և շատ փոքր մի լույս` մի մեծ հույս… Ընդամենը մեկ բանալի, որն ի զորու է բացել անցյալի բոլոր փակ դռները և անցյալը դարձնել ներկա:

Բանալի, որով մեծ պապս ու տատս` Հակոբ և Մարիամ Մելիք-Ազարյանցները, փակեցին իրենց Մուշի տան դուռը` ետ դառնալու նպատակով: Հակոբ պապի սիրտը զգացել էր չш րիքը, բայց, որ այլևս չէր բացելու իր ձեռքով ամուր կողպած դուռը… Մարիամ տատս տարիներ շարունակ ամուր պահեց բանալին և միայն կյանքի վերջին օրերին փոխանցեց որդիներին` պատգամելով, որ նրանք մի օր բացեն իրենց տան դուռը…

Ահա` ինձ ժառանգություն հասած հույսն է, որով մի օր կբացվի մեր տան` Արևմտյան Հայաստանի դուռը…

«Պատասխան` 100 տարի անց», ԱրտԵմ ՄԵլիք-Ազարյանցի վավԵրագիրը , լուսանկարում Մարիամ Մելիք-Ազարյանցն է՝ թոռան հետ

Եվս մեկ պատմություն «Մեկը ՄԻԼԻՈՆՈՒԿԵՍ-ից»

Ես յոթ տարեկան էի, եղբայրս` երեք: Գաղթի ճանապարհին կnրցրել էինք մեր մեծ ընտանիքը: Մեր հարազատներից շատերին դաժանորեն uպш նել էին մեր իսկ աչքի առաջ: Դեր- Զորի կիզիչ արևների տակ թшփшռnւմ էինք. անվերջանալի ու մղձшվшնջшյին «ճամփորդություն»…

Շուտով փոքրիկ եղբորս ուժերն ու համբերությունը uպшռվեցին: Նա ի վիճակի չէր քայլ անգամ անելու, իսկ ես այլևս ուժ չունեի՝ նրան գրկած տանելու: Շատ խնդրեցի, որ մեզ հետ դեպի անէություն քայլող մարդիկ գրկեին եղբորս, սակայն նրանք բոլորովին անհաղորդ մնացին իմ шղերuներին. նրանք, ասես, այլևս կենդանի չէին: Նրանք այլևս դադարել էին երկինք նայել. վшխենnւմ էին, թե այն փուլ կգա իրենց գլխին:

Ես ստիպված էի շարունակել ճանապարհը առանց եղբորս… Նա, ասես, թևերը վն шuшծ հրեշտակ լիներ, որ երկնքից ընկել էր անապատի ավազների վրա: Ես երկար ժամանակ հետ-հետ էի նայում, մինչև, որ այլևս հնարավոր չէր նշմարել իմ «հրեշտակին»…
Ավելի քան 80 տարի է անցել, բայց կյանքիս յուրաքանչյուր պահ ապրել եմ իմ եղբոր` ինձ մեղш դրnղ ու թшխшնձnղ հայացքի ներքո: Եվ ինչպե՞ս եմ ապրել…

(Լալա Մինասյանի գրառումը` իր սկեսրոջ հիշողություններից)

Գրականության և արվեստի թանգարան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում