Երևան 22 °C
10.06.2023
17:52

Իսրայելում քաղաքային այգին վերանվանվել է ի պատիվ Շառլ Ազնավուրի

Իսրայելական Պետահ Տիկվա քաղաքային այգին վերանվանվել է ի պատիվ Շառլ Ազնավուրի։ Այս մասին հայտնել է Իսրայելի հայ համայնքի անդամ Մարինա Կոզլիները ֆեյսբուքյան իր էջում։

Այգուն Շառլ Ազնավուրի անունը շնորհելու մասին որոշումը միաձայն ընդունել է Պետահ Տիկվայի քաղաքային խորհուրդը։

Բացման արարողությանը մասնակցել են քաղաքապետ Ռամի Գրինբերգը, ինչպես նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներ։ Այգու կենտրոնում տեղադրված է հուշաքար, որի վրա փորագրված է՝ «Շառլ Ազնավուր (1924-2018)՝ երգիչ, երգահան, դերասան, ֆրանսիացի, համաշխարհային շանսոնյե, ով իր կյանքը նվիրել է Հայաստան հայրենիքին և արժանացել Ազգային հերոսի կոչման:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ազնավուրյանների ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեա ընտանիքների»։

Նշենք, որ Ազնավուրը, լինելով դեռևս քիչ հայտնի կատարող, Իսրայելում համերգ է տվել այդ երկրի անկախության հռչակումից մի քանի ամիս անց՝ 1949 թվականին:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում