Երևան 2 °C
31.01.2023
16:42

Եվրոպական միությունը քաղաքացիական առաքելություն կծավալի Հայաստանում , հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը. Խորհուրդը համաձայնություն է տվել

ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է տվել Համընդհանուր անվ-տшնգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում ստեղծել Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA):

Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորումը և ապահովել այնպիսի միջավայր, որը կառուցողական կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից հովանավորվող ջանքերի համար:

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծմամբ նոր փուլ է սկսվում Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության գործում: ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և հանձնառու է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնանպատակի ուղղությամբ»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվ-տшնգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ EUMA-ն կիրականացնի կանոնավոր պարեկություն և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ընկալումը տեղում իրավիճակի վերաբերյալ: Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։

EUMA-ի նախնական մանդատը կլինի երկու տարով, իսկ նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS-ի կառավարիչ տնօրենը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում