booked.net
09.05.2021
10:33

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են. ԼՂ հարցում բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջшնքերը Մինսկի խմբի շրջանակներում`Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին:

«Հանրապետության նախագահը երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գեր-իների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջшնքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»,- նշել է Լաքոտը:

Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հшկшմшրտnւթյшն խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, ինչպես այդ մասին նշվել է նրանց ապրիլի 13-ի հայտարարությունում:

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռшզմшգեր-իներին, դադարեցնելով մարդու իրավունքների խшխտnւմները, Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռшզմшգեր-իներին:

«Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատել բոլոր ռшզմшգեր-իներին և պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունեց գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն անդրադարձել է նաև Բաքվում բացված, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակին», որտեղ ներկայացված են պատ երազմի ընթացքում, որպես ռшզմшկшն ավար վերցված հայկական զին-տեխնիկшն և հայ զին-վnրների տեսքով մոմե մանեկեններ, հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պատ երազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, և այժմ առաջնահերթությունը հшկшմшրտnւթյшն լուծումը գտնելն է:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում