Երևան 37 °C
14.08.2022
19:15

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան Էնթոնի Բլինքեն հեռախոսազրույցը . Մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը: Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ:

Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում