ԱՄՆ-ից հնչել է հայտարարություն Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Արցախում առաջացած լարվածության մասին հանդես է եկել հայտարարությամբ.
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ինտենսիվ մար-տերի առնչությամբ , ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և սերտորեն հետևում է տեղեկություններին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մա-րտերին՝ հանգեցնելով մարդկային կյաների կորստի ու վիր-ավորների։ Մենք կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու խուսափել հետագա էսկալացիայից։
Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակ-ամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։