Երևան 16 °C
26.09.2022
22:47

ԱԱԾ-ն և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունների հայտարարությունը ՀՀ պետական սահմանը թուրք զինծառայողների կողմից հատելու և հովիվներ գերի վերձնելու մասին

Հայաստանում ՌԴ անվ-տանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և ՀՀ ԱԱԾ-ն հանդես են եկել հայտարարությամբ , երեկ սոցցանցերում տարածված այն լուրի վերաբերյալ՝ իբր , Արագածավան գյուում թուրքերը հատելով ՀՀ պետական սահմանը մտել և հովիվներ են գերի վերձրել:

ԱԱԾ-ն և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունները հերքել են երեկ տարածված այդ տեղեկությունը, թե թուրք զինծառայողներն ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը և անօրինական գործողություններ իրականացրել Արագածավանի բնակիչների նկատմամբ։

Հաղորդվում է, որ հայ-թուրքական պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Նշենք, որ երեկ այս տեղեկությունը հերքել էր նաև Արագածոտնի մարզպետարանը` հայտնելով, որ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում