Երևան 8 °C
01.12.2022
16:41

Ճապոնիան Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի շտապօգնության 39 մեքենաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք:

Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում:

Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի` ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը` ռեանիմոբիլ: Վարչապետը ծանոթացել է մեքենաների հնարավորություններին:

Պատասխանատուներն ընդգծել են, որ վերջիններս հագեցած են ժամանակակից բժշկական սարքերով, օժանդակ պարագաներով:

Ծրագրի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում