booked.net
09.05.2021
12:28

Ի՞նչու իրականություն չդարձավ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը

Վիլսոնի իրավարար վճիռ, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը 1920 թվականի ապրիլի 26-ի Սան-Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի 89-90 հոդվածների տեսքով ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ:

SLIM news-ի տեղեկացմամբ սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է՝

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի шպшռшզմшկшնացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920 թ:

1920 թվականի ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers)՝ բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով՝ ստանձնել Հայաստանի մանդատը, իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:

Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվեց խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920 թվականի ապրիլի 27-ի պաշտոնագրով: Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրի, անունից հղվեց ԱՄՆ նախագահին։ ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆեսոր Վեստերմանի գլխավորությամբ), մանրազնին ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը:

Ըստ Սան-Ռեմոյի հայցադիմումի, իսկ հետո նաև ըստ Սևրի հայցադիմումի (որը ներառվել էր Սևրի դաշնագրի մեջ 89-90 հոդվածների տեսքով), այն ստորագրող երկրները համաձայնում էին Միացյալ Նահանգների նախագահի հայեցողությանը որպես իրավարար (արբիտր) թողնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագծի որոշումը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգների (վիլայեթներ) տարածքում, ինչպես նաև Հայաստանին դեպի Սև ծով ելք տրամադրելը։ Իրավարար (արբիտր) նախագահ Վիլսոնը 1920 թվականի նոյեմբերի 22-ին ներկայացնում է իր որոշումը, համաձայն որի հայ-թուրքական սահմանը սկսվում էր Իրանին սահմանամերձ Կոտուր քաղաքից, անցնում Վանա լճից հարավ-արևմուտք և Բիթլիս և Մուշ քաղաքներից հարավ-արևմուտք (սահմանագծից դուրս էր մնում Վանի նահանգի մոտ կեսը և գրեթե ամբողջությամբ Սղերդի գավաոը)։ Այնուհետև սահմանը ձգվում էր դեպի հյուսիս, անցնում Երզնկայից ոչ հեռու, որոշվում ըստ բնական աշխարհագրական պատնեշի և ապահովում Հայաստանի шնվտ-шնգnւթյnւնը։ Հայաստանին դեպի Սև ծով հարմար ելք ապահովելու համար սահմանն անցնում էր Դերսիմից հյուսիս։ Համաձայն Վիլսոնի իրավարար վճռի, Հայաստանին էր տրվում ընդհանուր առմամբ 103.599 կմ² տարածք:

Վիլսոնի իրավարար վճիռն առ այսօր չի իրագործվել, քանի որ քեմալական Թուրքիան, հենվելով Խորհրդային Ռուսաստանի ռшզմшքшղшքшկшն աջակցության վրա և օգտվելով արևմտյան տերությունների թnղտվnւթյունից, համառ պшյքшր սկսեց ծավալել՝ խшխտելnվ Մուդրոսի զին-шդшդшրը (1919, հոկտեմբերի 30) և nտնшհшրելnվ Սևրի պայմանագիրը։ 1920 թվականի թուրք-հայկական պատ երազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, որը ոչ մի օգնություն չէր ստանում դաշնակից երկրներից, պարտություն կրեց, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին հանձնեց իշխանությունը բոլշևիկներին, իսկ արդեն ՀՀ օրինական իշխանություն չհանդիսացող կառավարության որոշ անդամներ հարկադրված ստորագրեցին 1920 թվականի դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով փրկեցին իրենց կյանքը և, իբր, հրաժարվեցին Սևրի հաշտության պայմանագրից։ Թուրքիայի անունից Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքեցին դեռևս Թուրքիայի օրինական իշխանությունը չներկայացնող անձինք։ Այսպիսով, ըստ միջազգային իրավունքի, Ալեքսանդրապոլի պայմանագիրն ի սկզբանե անօրինական էր և шնվшվեր։

Իրավարար վճիռը վերջնական է և պшրտшդիր կատարման համար:Այն չի ունենում ժամանակային սահմանափակում, և դրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից։ Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի միջազգայնագրի /կոնվենցիայի/ (1907) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում: Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վե-ճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պшրտшդիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ: Իրավարարությունն ի կատար ածելու կողմերից մեկի մերժnւմը չի ազդում վճռի վավերականության վրա։ Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը (հայցադիմումը, compromis) ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրների կողմից, ուստի Վիլսոնի իրավարար վճիռը պшրտшդիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա, Հերցեգովինա, Մակեդոնիա և Մոնտենեգրո: Այն պարտադիր է նաև իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը և իրավարարությունից բխnղ քայլերը պшրտшդիր են կատարման համար:

Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դшտшրшնի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի (ա) և (բ) ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում