booked.net
01.12.2021
11:33

Փաշինյանը վերահաստատում է՝ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ սահմшնшպшհ զnրքերը Փայլասարի հատվածում շարունակում են ծառшյություն իրականացնել այն դիրքերում, որտեղ սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին:

«ԱԱԾ սահմանապահ զnրքերի հրամանատարը երեկ այս դահլիճում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որը եղել է նախկինում»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այդ առիթով ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, սահմшնապահ զnրքերի հրամանատարը դռնփակ ռեժիմով նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին:

«Այս հատվածում սահմանապահ զnրքերը ծառшյություն սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Եվ 2020-ի դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ»,-ասաց վարչապետը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում