booked.net
09.05.2021
11:58

Նպաստող 4 գործոն թե ի՞նչու Բայդենը ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը . Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչմանը նպաստել է 4 գործոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց վարչապետի ընտրության համար հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ այստեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ գործոն և երկու կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետ գործոնը միանշանակ ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է: Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է և այս համատեքստում դիսոնանսը, որն առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև:

Կարճաժամկետ գործոններից առաջինը՝ 44-օրյա պատ երազմը և դրանում Թուրքիայի բացահայտ և ակտիվ ներգրավվածությունը, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը: Այս չորս գործոններն են, իմ համոզմամբ, որ բերել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից այդ աննախադեպ և պատմական որոշման կայացմանը»,- ասաց Փաշինյանը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում