booked.net
30.07.2021
00:40

Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան տարիներ անց ծնկած վիճակից դուրս եկան . Հայաստանը պետք է հոգեկերտվածքի խնդիր դնի նորից . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է . ««Երկրորդ համաշխարհային պшտերшզմnւմ ջшխ-ջшխիչ պարտություն կրած եւ կшպիտnւլյшցիայի ենթարկված «առանցքային» հիմնական 3 երկիր՝ Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան տարիներ անց ծնկած վիճակից դուրս եկան։ Ոչ միայն պարզապես ոտքի ելան, այլեւ՝ կարողացան միջազգային լուրջ դերակատարներ դառնալ։ Իտալիան վերածնունդ ապրեց, մասնատված Գերմանիան՝ նույնպես։ Ճապոնական օրինակն աննախադեպ էր․ պшտերшզմից ու կшպիտnւլյшցիшյից զատ шտnմшյին шղետի էլ ենթարկվեց…

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, երկու տասնյակ գիտական հոդվածների եւ մենագրությունների հեղինակ, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը 44-օրյա պшտերшզմից հետո ուսումնասիրել է այս երեք երկրների օրինակները, փորձը, առաջ գնալու մեխանիզմներն ու կառուցակագերը։

Ինչքանո՞վ են համադրելի այս օրինակները մեր երկրի հետ։ Ճապոնիայի օրինակը մեզ ավելի է հետաքրքրում։ «Ճապոնական հրաշքի» նկատմամբ մոտեցումները տարբեր են. 4 հիմնական տեսակետներն են առանձնացվում՝ ռոմանտիկական, իրատեսական, կոսմոպոլիտական (աշխարհաքաղաքացիական) եւ սինթետիկ։ Այնուամենայնիվ, սկսվեց ռոմանտիկականից՝ կոնֆուցիոսական էթիկայի եւ սամուրայի վարքագծի կանոնների (Բուսիդո) համատեղումից, այլ կերպ՝ գաղափարական հենքից։

Մասնագետը գաղափարականը կարմիր թելի պես շեշտադրել է 3 հետազոտություններում էլ։ Ի վերջո՝ ո՞րը եղավ «ճապոնական հրաշքի» պատճառը։

Եվ ի՞նչը կլինի «հայկական հրաշքի» նախադրյալը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում