booked.net
28.10.2021
18:27

Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները . Մանրամասներ

Դանիլովի վանքում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հավաքվել ենք այստեղ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն խնդիրը : Հուսով եմ, որ դուք և ես կգտնենք այն ճիշտ բառերը, որոնք առավել անհրաժեշտ են մեր ժողովուրդներին: Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա: Եվ ես հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստը և ձեր միջև երկխոսությունն օրինակ կդառնան բոլորի համար»,- ասել է պատրիարքը:

Նա նկատել է՝ կան մարդիկ, ովքեր արդարացնում են բռ-նnւթյnւնը, դшժшնnւթյnւնն ու шրյ-nւնшհեղnւթյnւնը կրոնով: «Մենք կոչված ենք միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պшտերшզմի հետ կապելու փորձերին: Կրոնական պшտերшզմները մարդկության կրոնական պատմության uшր-uшփելի մեղավոր էջն են: Թող Աստված օրհնի մեր աշխատանքները և օգնի մեզ գտնել փոխըմբռնում, ինչը կնպաստի երկարաժամկետ խաղաղության ձեռքբերմանը»,-նշել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում