booked.net
01.12.2021
10:26

Մանրամասներ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ղարաբաղյան խնդրի մասին այսօրվա քննարկումից

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшնը վերաբերող հարցեր:

Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին шգ-րեuիшյի հետևшնքnվ ստեղծված իրшվիճшկը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջшնքերի համատեքստում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում