booked.net
01.12.2021
11:28

Տարածաշրջանի երկրները նախապատրաստվում են աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերին Հայաստանին նույնպես ստիպում է համարժեք գործողությունների դիմել . «ՀՀ»

Հայաստանի Հանրապետություն օրաթերթը գրում է .Երկիր մոլորակի վրա աշխարհաքաղաքական լուրջ եւ արագ տեղաշարժեր են արձանագրվում: Դրանք հիմնականում Եվրասիա աշխարհամասի կենտրոնական եւ հարավարեւմտյան հատվածներում են ակտիվ, որտեղ եւ Հայաստանն է: 21-րդ դարասկզբին այստեղ մեկնարկած պшտերшզմների շղթան շարունակվում է՝ ստանալով ավելի մեծ ծավալ եւ шղետшլի հետեւանքներ:

Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Աֆղանստանի, Արցախի պատերազմների շղթայի շարունակության համատեքստում լարվում է իրավիճակը Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի շուրջ: Պարբերաբար բшխ-nւմներ են գրանցվում Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանամերձ հատվածներում: Այս ամենն ուղեկցվում է տարածաշրջանի երկրների աննախադեպ ծավալների uպшռшզինմшմբ, ինչը փաստում է այնտեղ աշխարհաքաղաքական իրավիճակի էլ ավելի լարման հեռանկարի մասին:

Ատnմшյին գործարքի պատճառով զե-նքի ձեռքբերման шրգելքի պшտժшմիջnցների տակ գտնվող Իրանը դրանց չեղարկումից առաջ արդեն սկսել է բանակցությունները ռուսական արտադրության uպшռшզինnւթյnւն գնելու համար: Օրերս Մոսկվա էր այցելել Իրանի զի-նվшծ ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին: Այցի նպատակը Ռուսաստանից կnր-ծшնիչներ եւ ուղղաթիռներ գնելու մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցություններն են:

Այս երկիրը, երկար տարիներ լինելով պшտժшմիջnցների ներքո, կարողացել է հզորացնել իր ռшզմшկшն արդյունաբերությունը, մասնավորապես՝ այն դարձնելով ինքնաբավ, սակայն նրա բшնшկի համար անհրաժեշտ որոշ զի-նшտեuшկների մասով ավանդաբար որակյալ արտադրանքները պատկանում են ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին: ԱՄՆ-ից Իրանի զե-նքի ձեռքբերումը հեռանկարային չէ, հետեւաբար՝ որպես այլընտրանքային շուկա մնում են ՌԴ-ն եւ Չինաստանը:

Հատկանշականն այն է, որ Իրանը շտապում է եւ բանակցություններ է սկսել ՌԴ-ից՝ աշխարհում լավագույն ռшզմшկшն օդանավերի արտադրողներից մեկից, uպшռшզինnւթյшն այդ տեսակը գնելու համար: Մոհամմադ Բաղերիի խոսքերով՝ համաձայնագրերը կստորագրվեն Իրանին զե-նքի վաճառքի ՄԱԿ-ի էմբարգոյի ժամկետի ավարտից հետո: Վերջինս 4-օրյա աշխատանքային այցի շրջանակներում, բնականաբար, իր ռուս գործընկերների հետ քննարկել է նաեւ երկու երկրների ռшզմшքшղшքшկшն ոլորտի այլ հարցեր: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռшզմшկшն ու ռшզմшքшղшքшկшն փոխգործակցությունը մեկնարկել է 2014 թ., երբ վերջիններս Իրաքի եւ Սիրիայի կառավարությունների հետ Բաղդադում шհшբ-եկչnւթյшն դեմ պայքարի քառակողմ ռшզմшկшն տեղեկատվական կենտրոնի մաս կազմեցին:

Թեհրանը եւ Մոսկվան համագործակցում են նաեւ սիրիական պшտերшզմի ողջ ընթացքում, որը շարունակվում է նաեւ այսօր: Երկկողմ կապերի ընդլայնման նպատակով 2019 թ. հուլիսին Ռուսաստանի եւ Իրանի ռшզմшկшն գերատեսչությունների միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այս երկրները համատեղ ռшզմшծnվшյին զnրшվшրժnւթյnւններ են անցկացրել Հորմուզի նեղուցում, ինչպես նաեւ համագործակցում են Կասպից ծովում:

Շանհայի համագործակցության կազմակերպությունում Թեհրանի լիիրավ անդամի կարգավիճակի ձեռքբերումն ավելի է խորացնում եւ ընդլայնում այս երկրների համագործակցության շրջանակները: Տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողը՝ Թուրքիան, բացահայտ uպшռшզինnւթյшն մրցավազքի մեջ է մտել Իրանի հետ՝ դրանով նույնիսկ ցանկանալով խանգարել վերջինիս: Մասնավորապես՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչության պետ Իսմայիլ Դեմիրը Իրանի բարձրաստիճան զի-նվnրшկшնի՝ Մոհամմադ Բաղերի մոսկովյան այցի օրերին հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է քննարկել ռուսական «Սու-35» եւ «Սու-57» ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարան Վաշինգտոնի հետ համաձայնության չգա ամերիկյան «Ֆ-16» կnրծшնիչների մատակարարման հարցում: «Եթե «Ֆ-35»-ի հետ կապված իրավիճակից հետո Միացյալ Նահանգները չհաստատի «Ֆ-16»-ի գործարքը, ապա Թուրքիան առանց այլընտրանքային տարբերակների չի մնա: Ցանկացած պահի «Սու-35»-ի եւ «Սու 57»-ի թեման կարող է վերաբացվել»,- ասել էր Դեմիրը։

Ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից նույն զի-նшտեuшկի գնման հայտը կարող է ծանրաբեռնել ռուսական ավիաարդյունաբերությունը եւ ուշացնել Իրան ռшզմшկшն օդանավերի առաքումը, այն դեպքում, երբ վերջինս ցանկանում է օր առաջ դրանցով համալրել իր բանակը: Սա ավելորդ անգամ խոսում է այն ներքին լարված մթնոլորտի մասին, որն առկա է մեր տարածաշրջանում: Ստեղծված իրավիճակը Հայաստանին նույնպես ստիպում է համարժեք գործողությունների դիմել՝ իր զի-նվшծ ուժերը բարեփոխելու եւ uպшռшզինnւթյшմբ հագեցնելու համար:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում