Երևան 8 °C
01.12.2022
17:00

Լավրովն այսօր Հայաստան կգա. մանրամասներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով կժամանի Երևան:

Նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ – «1լnւրեր»

Սպասվում է, որ նիստին կքննարկվեն ՀԱՊԿ Հավաքական անվ-տանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը և կազմակերպության գործունեությունը:

Կողմերը կքննարկեն նաև ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբ-եկչական համագործակցությանն առնչվող և հավաքական անվ-տանգության համակարգի ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված որոշումների փաթեթը:

Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման և այլ հարցերով:

Բացի դրանից, ըստ Զայնետդինովի, կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվ-տանգության խորհրդի հաստատմանը։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում