booked.net
23.09.2021
12:59

17 տարեկանում Վարսենիկ Մանուչարյանը ներկայացնում է Հայաստանը մի սպորտաձևում, որում մենք երբևէ չենք ունեցել հաջողություններ և առաջ անցնում 7 երկրրի ներկայացուցիչներից . Տոկիոյի օլիմպիադա

Վազգեն Սաղաթելյանը իր էջում գրում է . «Մեր մարզուհին է՝ Վարսենիկ Մանուչարյանը։ Տոկիոյի օլիմպիադայի 100 մ ազատ լողավոճում 52 մասնակցից գրավել է 45-րդ տեղը։

17 տարեկանում էս հաճելի աղջնակը ներկայացնում ա Հայաստանը մի սպորտաձևում, որում մենք երբևէ չենք ունեցել հաջողություններ ու երկրում էլ առկա չեն մրցումներին պատշաճ կերպով պատրաստվելու պայմաններ։ Ու միևնույնն ա ինքը վաստակել ա ուղեգիր ու աշխարհի ամենաուժեղների մեջ ցուցաբերել ա 7 մրցակցից ավելի լավ արդյունք։

Գոնե ազգովի շնորհավորենք, ուրախանանք Վարսենիկի այս առաջին լուրջ ու հաջողակ առաջին քայլերի համար՝ դրել ծաղրում ենք ֆեյսբուքով մեկ, հումորներ անում, թե բա լավ ա չի խեղդվել… Էս հումորն ու դրա լայն դրական ընկալումը նախ տգիտության արդյունք ա։ Մարդիկ չեն պատկերացնում թե ինչ ա նշանակում 17 տարեկանում ստանալ օլիմպիական խաղերի ուղեգիր ու հաղթել 7 մրցակցի, այն էլ այս պայմաններում։

Իրանց թվում ա, որ մի 2 տարի վրա-վրա Սևան գնան՝ մոտավոր սենց մի արդյունք էլ իրանք կցուցաբերեն անկախ մեծ փորից ու հաստ ոռից։ Հիդրոդինամիկան ցшվոք համաձայն չէ այս տեսակետի հետ, ուստի եկեք մաղթենք Վարսենիկին նորանոր հաջողություններ, իսկ չուզողները թող իրենց ամառները անցկացնեն փչովի բասեինում ու սահմանեն այնտեղ ուժեղ ռեկորդներ։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում