Երևան 19 °C
26.06.2022
02:16

Հայաստանը և Ռուսաստանը կնքել են ՀՀ ռազ մավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF, 15.06-18.06․2022), Հայաստանը մասնակցել է մեծ պատվիրակությամբ։

SPIEF-2022-ի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է 2 հուշագիր՝ Տյումենի մարզի կառավարության հետ՝ համագործակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ՝ Հայաստանի Հանրապետության ռազ-մավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։

Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցավ իր սեփական ստենդը։ Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան snkh ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի Garage ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող։

Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաև մշակութային բաղադրիչը, որը կա և միշտ եղել է մեր երկրի գլխավոր արտահանումներից մեկը։ Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու լակոնիկ:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում