Երևան 33 °C
14.08.2022
20:08

Լավ Նորություն .Հունաստանը, Կիպրոսը և Հայաստանը ստորագրեցին հուշագիր. «Երեք երկրները միասին կպայքարեն …

Հունաստանը, Կիպրոսը և Հայաստանը փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել:

Հունաստանը, Կիպրոսը և Հայաստանը համատեղ պայքարելու են Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայոց ցեղասպանության և Կիպրոսի թուրքական օկուպացիայի միջազգային դատապարտման համար։

Այս մասին հայտարարել է Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կատանիոտիսը, ով վերահսկում է հունական սփյուռքի խնդիրները։

«Մենք միասին աշխատում ենք Պոնտոսի ցեղասպանության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև Կիպրոսի օկուպացիայի միջազգային դատապարտման համար»։

Հուշագիրը բաղկացած է ինը առանձին հոդվածներից, որոնք նկարագրում են համատեղ գործողությունները, որոնք երեք երկրները ձեռնարկելու են սփյուռքի ոլորտում տեղեկատվության և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև իրենց ազգային դիրքերը խթանելու համար։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում