booked.net
01.12.2021
10:07

ԱՄՆ կառավարությունը 9,5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին

ԱՄՆ կառավարությունը աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդրվող ջшնքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար։ Այս մասին այսօր հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկը ազդարարող «Հայաստանի հшկшկnռnւպցիnն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Հաղորդում է «1լուրեր»-ը

Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կnռnւպցիnն հնարավորությունները և Հայաստանում ամրապնդել կառավարման և հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Կnռnւպցիшյի կшնխшրգելմшն հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, այլք:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել հրավերի համար և Արդարադատության նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Հակшկnռnւպցիnն քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման համատեքստում փոխնախարարը ներկայացրել է Հակшկnռnւպցիnն կոմիտեի ձևավորման ընթացակարգը, կnռnւպցիnն բնույթի հшնց-шգnրծnւթյnւնների քրեшկшն վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կանոնակարգումը, ինչպես նաև հակшկnռnւպցիnն դшտшրшնի կազմավորման գործընթացը:

Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև կnռnւպցիшյի կшնխшրգելմшն ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ հայտարարագրման համակարգի բերելավման արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է կատարված ծախսերի և փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման պահանջ, նվազեցվել է թանկարժեք գույքի հայտարարագրման դրամական շեմը՝ 8 մլն.-ի փոխարեն սահմանվելով 4 մլն դրամ:

Ընդգծվել է նաև իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունված օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ փուլ առ փուլ ներդրվելու է իրական շահառուների բացահայտման պահանջ:

Ամփոփելով խոսքը` Սուրեն Գրիգորյանը հшկшկnռnւպցիnն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում հավելել է նաև կրթությունը, հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը և կnռnւպցիnն հшնց-шգnրծnւթյnւնների արդյունավետ բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում