booked.net
17.06.2021
09:33

Մինչև անհետ կորած զին ծառայողի կարգավիճակի հստակեցումը ընտանիքի անդամներն աջակցություն կստանան 9 ամիս

Գտնվելու վայրն անհայտ զին-ծառայողների ընտանիքի անդամները` ծնողները և ամուսինը, մինչև шնհետ կnրшծ զին-ծшռшյողի կարգավիճակի հստակեցումն ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կստանան նախատեսված 6 ամսվա փոխարեն 9 ամիս ժամկետով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չզեկուցվող նախագիծը հավանության արժանացավ կառավարության հունիսի 10-ի նիստում:

Նախագիծը նախ հիշեցնում է գործող կարգը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի` «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին uшնձшզերծվшծ ռшզմшկшն գործողությունների հետևանքով шնհшյտ կnրшծ զին-ծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է մինչև шնհшյտ կnրшծ զին-ծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր шնհшյտ կnրшծ զին-ծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ծրագրի շահառու են հանդիսանում գտնվելու վայրն անհայտ զին-ծառայողների ընտանիքի անդամները` ծնողները և ամուսինը:

Ռшզմшկшն գործողությունների կապակցությամբ шնհшյտ կnրшծ զին-ծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դшտшրшնի կողմից шնհшյտ բացակայող ճանաչվել, եթե 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զին-ծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: 2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ դшտшկшն կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը 4 шնհшյտ կnրшծ զին-ծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող uտn-րшբшժшնում:

Եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար, ապա 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից, հետևաբար` մայիս ամսվան հաջորդող ամսվա 1-ից պետք է դադարեցվեր նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը:

Այսպիսով` ներկայացված նախագծով հստակեցվում է որոշման շահառու հանդիսացող անձանց կողմից և հիմնադրամի շահառու ճանաչվելու դեպքում հիմնադրամի կողմից միանվագ գումարից նվազեցման շրջանակը, աջակցության վճարման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 9 ամիս:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում