booked.net
17.06.2021
08:56

Արցախի խնդրին սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Գերմանիան, որը նախկինում մշտապես խուսափում էր . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է . «Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն աստիճանաբար վերադառնում է միջազգային կառույցների եւ խոշոր պետությունների քաղաքական օրակարգ: Առաջնային համարելով հիմնահարցի հիմնարար եւ երկարաժամկետ լուծումը՝ վերջիններս էապես կարեւորում են այդ ուղղությամբ քաղաքական բանակցությունների վերսկսումը:

Հատկանշական է, որ այդ գործընթացում ակտիվություն են ցուցաբերում այնպիսի պետություններ, որոնք նախկինում ձգտել են չեզոքություն պահպանել եւ սահմանափակել են իրենց ներգրավվածությունը Արցախի շուրջ ընթացող քաղաքական բանակցություններում:

Այս առումով ուշագրավ է, որ խնդրին սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, որը նախկինում մշտապես խուսափում էր որեւէ կարծիք արտահայտել հիմնահարցի վերաբերյալ: Մյուս կողմից էլ փաստ է, որ վերջինս Եվրոպայում Թուրքիայի ամենամերձավոր գործընկերն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում