booked.net
28.10.2021
17:41

Հանրապետության հրապարակում մեկնարկեց Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը . Ուղիղ

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Միջոցառման մեկնարկին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։

Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում