booked.net
28.10.2021
18:49

Որոշում ենք կայացրել հիմնել Կենաց պուրակ, որտեղ Արցախյան պшտերшզմների բոլոր զn հերի կենդանությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն. Փաշինյան . (տեսանյութ)

Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի նախագծով պիտի հավերժացնենք Արցախյան բոլոր պшտերшզմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Այս մասին Անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ որոշում ենք կայացրել Երևանի Բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ Արցախյան բոլոր պшտերшզմների բոլոր զnհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը՝ մեր բոլոր նшհшտшկներին և հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:

Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է Կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները: Երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ, ահա, այդ բոլոր մարդկանց, Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զn-հվել նրանք, և Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող Հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:

Այստեղ՝ այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, հայոց դրոշներով պարուրված և պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով ՀՀ պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը:

Ապրի՛ր, Հայաստան, և բարձրացի՛ր, ապրի՛ր, Արցախ, և բարձրացի՛ր հանուն նшհшտшկների, որոնք ընկան, որ դու ելնես:

Շնորհավորում եմ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում