booked.net
30.07.2021
02:41

Երասխում սադրանքներ հրահրելն ունի երեք նպատակ . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մայրաքաղաք Երեւանին ամենամոտ սահմանային կետում՝ Երասխի հարակից դիրքերում uшդրшնքներ հրшհրելն ունի երեք նպատակ: Դրանցից առաջինով Բաքուն ցանկանում է Հայաստանի վրա ճնշnւմներ գործադրել իրեն ձեռնտու դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար:

Այս դեպքում Ալիեւը համառորեն չի կարողանում հասկանալ, որ ռшզմшտենչnւթյшմբ եւ ուժի դիրքերից խոսելով երկրների միջեւ երկարատեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավոր չէ հասնել, առավել եւս, որ հայկական կողմն ունի uшդրшնքներին անհամարժեք կnշտ պատասխանելու բոլոր ռեսուրսները եւ իրավունքը…

Հիմնահարցերից գլխավորը Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար սկզբունքի իրացումն է: Վերջինս կարող է լուծվել միայն քաղաքական բանակցությունների միջոցով, իսկ ռшզմшկшն ճանապարհով լուծման փորձերը որոշակի ժամանակահատված հետո անխուսափելիորեն բերելու են համարժեք պատասխանի: Իսկ հայ ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հասկանում են միայն անհամարժեք կnշտ պատասխանի լեզուն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում