Մա հացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի (նախկինում՝ Էջմիածնի շրջան) Հայկաշեն գյուղում:
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բան-ակում:
1993թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն, 1996թ.` Հունաստանի ցամաքային զո-րքերի, 2001թ.` ՌԴ զի-նված ուժերի գլխավոր շտաբի ռազ-մական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: 2006թ.՝ ՌԴ զի-նված ուժերի գլխավոր շտաբի ռազ-մական ակադեմիան` պետության ռազ-մական անվ-տանգություն մասնագիտությամբ:
Արցախյան շարժման մասնակից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջո-կատ: Նրա հրամանատարությամբ գործող ջո-կատը, հետագայում՝ «Արծվիկ-10» գումարտակը եւ օպերատիվ խումբը մասնակցել են Քելբաջարի, Ղուբաթլիի, Զանգելանի ազատագրման մա-րտերին: 1993-2007թթ. եղել է ՀՀ զի-նված ուժերի գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա՝ 4-րդ կորպուսի հրամանատար: 2000թ. շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվ-տանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվ-տանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: Անկուսակցական:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է Արիության մեդալով (1994թ., ՀՀ), «Մա-րտական խաչ» 2-րդ աստիճանի (1996թ., ՀՀ) եւ «Մա-րտական խաչ» 2-րդ աստիճանի (2002թ., ԼՂՀ) շքանշաններով, «Մարշալ Բաղրամյան» (1997թ., ՊՆ), «Դրաստամատ Կանայան» (2002թ., ՊՆ), «Անբասիր ծառայության համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի (2003 եւ 2004թթ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2004թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006թ., ՀՀ) մեդալներով:
Ամուսնացած էր, ունի չորս երեխա։