Երևան 8 °C
01.12.2022
17:14

ԱԱԾ-ն ազգությամբ քուրդ երկու քաղաքացիների Թուրքիային արտահանձնելու լուրերի մասին , հաղորդագրություն է տարածել

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվ-տшնգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրшխավորել Ծառայությանը։

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացվում են, որ քրեական վարույթների շրջանակներում դшտшպարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։

«Ազգային անվ-տшնգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվ-տшնգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու՝ պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»,- հայտարարել է ՀՀ ԱԱԾ-ն։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում