Երևան 22 °C
10.06.2023
18:40

Փաշինյան – «Մենք փոխադարձաբար ճանաչում ենք անկլավների գոյությունը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է անկլավների խնդրին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ, բարեբախտաբար, թե դժբախտաբար, ոչ մի բան որոշված չէ.

«Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց։ Հրապարակված փաստաթղթերից, օրինակ, 1999թ. տարածքների փոխանակման փաստաթղթի հոդվածներից մեկը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին»։

Փաշինյանի խոսքով՝ հարցն ունի քաղաքական և իրավական կողմ. «Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը․ մենք փոխադարձաբար ճանաչում ենք անկլավների գոյությունը, այսինքն, որ կա Հայաստանին պատկանող Արծվաշեն, և անկլավներ Հայաստանի տարածքում, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք, բայց ես ասել եմ, որ իրավական մակարդակում լրացուցիչ հարցեր կան դրանցից առնվազն մի քանիսի հետ կապված»,- նշել է Փաշինյանը։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում