booked.net
23.09.2021
12:00

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը նոր տեղակալ ունի

Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նոր տեղակալ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ պաշտոնում նշանակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանին:

Գևորգ Լոռեցյանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 12-ը աշխատել է որպես Vivaro News լրատվական կայքի լրագրող, այնուհետև՝ միջազգային բաժնի խմբագիր։ 2018 թվականի հունվարի 15-ից մինչև 2018 թվականի հունիսի 27-ը աշխատել է «Սաբարկո» ՍՊԸ-ում՝ որպես Սպորտի պրոդուկտ մենեջեր։ 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Նույն թվականին մասնակցել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ ընդգրկված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում