Նիկոլ Փաշինյան . Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀԱՊԿ-ին և նշեց.
«ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցության հարցը քննարկման փուլում է: Լրացուցիչ կքննարկվի նաև, թե մասնակցելիս ինչ ձևաչափով կամ ծավալով կմասնակցենք»:
Ըստ նրա` եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանից հետո, որ ՀՀ-ն արձանագրի՝ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից: