Երևան 20 °C
10.06.2023
17:44

Նիկոլ Փաշինյան . Եթե ասենք, որ Արծվաշենը չենք ուզում, ստացվում է՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ենք հրաժարվում

«Բարեբախտաբար, թե դժբախտաբար ոչ մի բան էլ որոշված չէ: Երկրորդը, անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց: 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթի 4-րդ հոդվածը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին:

«Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը՝ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք միմյանց անկլավների գոյությունը, այսինքն, որ կա Արծվաշեն, որը պատկանել է ՀՀ-ին, և անկլավներ, որ ՀՀ տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին: Այո, քաղաքական մակարդակում մենք դա ճանաչել ենք, և ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք»,- նշեց Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս արձանագրումից հետո, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն, հարց է առաջանում՝ բա այս հարցը ո՞նց ենք լուծելու. «Երկու տարբերակ կա. տարբերակ մեկ՝ որը սահմանից այն կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում: Կամ եթե կողմերից մեկը չի ուզում գնալ այս տարբերակով, օրինակ՝ մենք կարող ենք ասել՝ Արծվաշենը չենք ուզում, էն մյուսները մնան մեր տարածքում: Բայց այստեղ էլ իրավական հարցեր կան: Որովհետև եթե ասենք, որ Արծվաշենը չենք ուզում, ստացվում է՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ենք հրաժարվում»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այստեղ որևէ բան որոշված չէ, կան քննարկումներ, որտեղ ճկունության մեծ տեղ կա. «Վերջնական համաձայնեցում չկա, կան մտքեր և տարբեր գաղափարներ»:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում